Ուկրաինայում 5 հարկանի շենք է քանդվել. կան զոհեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 10:03
Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լուցկ բնակավայրում 5-հարկանի շենք է քանդվել: Փրկարարները 2 մարդու չեն կարողանում գտնել:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի, վաղ առավոտյան: Քանդվել են առաջին և երկրորդ մուտքերի 1-5 հարկերի կրող կառույցները, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածքներ է ստացել:
«Փլուզման հետևանքով 7 բնակարան է քանդվել: Մեկ մարդ վիրավորվել է, 2-ին չեն կարողանում գտնել»,- ասվում է գերատեսչության տեղեկատվության մեջ: Փրկարարներին հաջողվել է տարհանել 18 բնակչի: Շուտով կպարզեն կատարվածի պատճառը:






Facebook
Tweet This
Email This Post
