Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է անցկացվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 9:51
Հունիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, նախնական տվյալներով, ստացել է ձայների մեծամասնությունը: Agence France-Presse տեղեկացման համաձայն, սոցիալիստներն իրենց դաշնակից «Կանաչ կուսակցության» հետ հավաքել են ձայների 40%-ը:
Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Ժողովրդական շարժման համար միությունը» ստացել է ձայների 35%-ը, իսկ ազգայնական «Ազգային ճակատը»-ը Մարին Լե Պենի գլխավորությամբ` 14%: Կոմունիստական «Ձախ ճակատի» համար քվեարկել է 7%-ը: Ընտրություններին մասնացությունը կազմել է 60%:
Սոցիոլոգների հաշվարկներով, ձախ թևի կուսակցությունները ֆրանսիական խորհրդարանի 577 տեղից կստանան 289-368-ը:






Facebook
Tweet This
Email This Post
