Թուրքիան կրկին ցնցվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2012 9:21

Երեկ 6 մագնիտուդով երկրաշարժ է եղել Թուրքիայի Մուղլա նահանգում: Ստորգետնյա ցնցումները շարունակվել են 30 վայրկյան:

Բնակիչների ու հյուրերի մեջ խուճապ է առաջացել. նրանցից շատերը, փորձելով պատշգամբներից ու լուսամուտներից դուրս նետվել, վիրավորվել են: Անթալիայի ու Մուղլայի հյուրանոցներից զբոսաշրջիկներին տարհանել են: Հիվանդանոց է դիմել 60 մարդ: 2-ի մոտ սրտի նոպա է սկսվել: Զոհեր չկան, որոշ տներում ճեղքեր են առաջացել:

Ցնցումը զգացվել է նաև Իսրայելում:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply