Լոնդոնում բացահայտվել են պինգվինների սեքսուալ կյանքի վերաբերյալ գաղտնագրված մանրամասներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 7:58
Բնագիտության պատմության լոնդոնյան թանգարանի արխիվում հայտնաբերվել են պինգվինների սեքսուալ կյանքի վերաբերյալ գաղտնագրված գրառումներ, որի հեղինակը XX սկզբին Անտարկտիդա ուղևորված արշավախմբի մասնակից Ջորջ Մյուրեյ Լևիկն է, որը մասնագիտությամբ բժիշկ էր: Մինչ օրս նա միակ հետազոտողն է, որն ուսումնասիրել ու հետևել է պինգվինների բազմացման ողջ փուլին: Թռչունների որոշ արարքներ նրան պարզապես ցնցել են: Գիտնականն ականատես է եղել նույն սեռի պինգվինների սեքսուալ հարաբերության, բացի այդ, գրառել է նաև որձ թռչունի` սատկած էգի հետ մերձեցման, ինչպես և թռչունների միջև սեքսուալ բռնության մասին: Ցնցված գիտնականն իր տեսածը գրառել է հունարենով:






Facebook
Tweet This
Email This Post
