Փրկարարները տիղմից դուրս են բերել 15-ամյա տղայի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2012 17:15

Հունիսի 10-ին, ժամը 06.35-ին Նոր Ամանոս գյուղի մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, Արարատի մարզային փրկարարական վարչության եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարարներ եվ հրշեջ֊փրկարարներ:

ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.45-ին Մեծամոր քաղաքի այգեգործական հողամասերի տարածքում հայտնաբերվել եւ փրկարարների կողմից տիղմից դուրս է բերվել Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 15-ամյա Կարեն Գալոյանի դին:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply