Նոր Ամանոսի գյուղի 15-ամյա բնակչին հեղեղատը քշել տարել է, որոնումները շարունակվում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 10, 2012 11:27

Հունիսի 9-ին, ժամը 20.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի մոտ հավանաբար հեղեղատն է ընկել և քշվել Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Կարեն Գալոյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եվ իրականացրել որոնողական աշխատանքներ ոստիկանության աշխատակիցների հետ միասին: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք եվ կշարունակվեն առավոտյան:

Հունիսի 10-ին, ժամը 06.35-ին Նոր Ամանոս գյուղի մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, Արարատի մարզային փրկարարական վարչության եվ Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարարներ եվ հրշեջ-փրկարարներ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply