Աշխարհի ամենատարեց քույրերը.միասին 213տարեկան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 10, 2012 7:36
“Գինեսի ռեկորդների գրքում “ վերջերս նոր անվանակարգ մտցրեցին, որով պարգևատրվում են մոլորակի ամենատարեց քույրերն ու եղբայրները:
Այս տարօրինակ կատեգորիայի ռեկորդակիրներ դարձան Բրիտանիայից երկու քույրեր`Դորոտի Ռիչարդսը և Մարջորի Ռադլը: Առաջին կինը հիմա 108 տարեկան է, երկրորդը` 105, հաղորդում է The Christian Post-ը:
Հաղթողների գումարային տարիքը ամենամեծն է, հաշվելու պահին այն կազմել է 213 տարի, 3 ամիս և 27 օր: Սա միարժեք ռեկորդ է, հայտարարել են “Գինեսի Գրքի” ներկայացուցիչները: Քույրերը ծնվել են Անգլիայի արևելյան Նորտհեմպտոն քաղաքում: Նրանց հայրը կոշիկի արտադրության ֆաբրիկա է ունեցել: Աղջիկները ընդունվել են Լոնդոնում քոլեջ, որն ավարտելուց հետո վերադարձել են Նորտհեմպտոն, քանի որ մոր մահից հետո հարկավոր էր հետևել տոհմական կալվածքին:
Ավագ քույր Դորոտի Ռիչարդսը ծնվել է 1903թ., դեկտեմբերի 15 –ին, երկու օր առաջ, երբ առասպելական Ռայտ եղբայրները իրենց պատրաստած օդանավով կատարեցին առաջին հաջողված թռիչքը: Կրտսեր քույրը Մարջորի Ռադլը ծնվել է 1907թ. ապրիլի 21 –ին: Քույրերը իրենց հասանելիք ռեկորդը նշեցին Պիտերբորոյի ծերանոցում `միասին թեյ խմելով : Այստեղ ապրում է Մարջորի Ռադլը: Նրա քույրը վերջին տարիները հաստատվել է տարեցների ստեմֆորդյան պանսիոնում:
Երկար հեռավորության և վատառողջ լինելու պատճառով քույրերը երեք տարի չէին տեսնվել:
“ Դա շատ տպավորիչ էր Մարջորի մորաքույրը չգիտեր, որ իրեն տանում ենք քրոջ հետ հանդիպելու: Տեսնելով Դորոտիին, նա կարծես ծաղկեց: Նրանք ամուր փաթաթվեցին և արտասվեցին “, -պատմում էր Դորոտի Ռիչարդսի որդին `Ֆիլիպը: Իսկ Մարջորի Ռադլի թոռնուհին “Գինեսի ռեկորդների Գրքի” նոր անվանակարգի մասին իմանալով , հայտնել էր նախագծի հեղինակներին , որ իր տատիկները կարող են դառնալ ռեկորդակիրներ:
Վերջերս հայտնի դարձավ, որ Եվրոպայի ամենատարեց կինը`Մարի-Թերեզ Բարդեն վախճանվեց 114 տարիքում:






Facebook
Tweet This
Email This Post
