Հրդեհ՝Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Արարատի մարզի Մխչյան գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2012 7:27

Հունիսի 9-ին, ժամը 21.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում այրվում է էլեկտրական սյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 22.14-ին: արարատի մասնաճուղի “մխչյան 1” թիվ 110/6 էլեկտրական ենթակայանի մոտակայքում այրվել է էլեկտրական սյուն` մասնակի:

Հունիսի 9-ին, ժամը 22.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի տանիքում (չգործող): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: հրդեհը մեկուսացվել է ժամը 22.11-ին, մարվել` 22.12-ին: այրվել է 0,5 գմ էլեկտրական մալուխ:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply