Կրկին` նվազագույն առավելությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 10, 2012 7:10

Ուկրաինայի Լվով քաղաքի մարզադաշտում Եվրոպայի առաջնության շրջանակում կայացած խաղում B խմբում ընդգրկված  Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի թիմի նկատմամբ: Հաղթական էր 72-րդ րոպեին Մարիո Գոմեսի խփած գնդակը։

Ավելի վաղ Դանիայի հավաքականը նույնպես նվազագույն առավելությամբ հաղթել էր Հոլանդիայի ընտրանուն` 1:0։

Գերմանիայի և Դանիայի հավաքականները վաստակել են երեքական միավոր և այս խմբի առաջատարներն են: Հոլանդացիները և պորտուգալացիները միավոր չունեն:

Հունիսի 10-ին խաղեր կանցկացնեն C խմբի ներկայացուցիչները: Կմրցեն Իսպանիայի և Իտալիայի, Իռլանդիայի և Խորվաթիայի հավաքականները:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply