Ալավերդի-Բագրատաշեն և Էջմիածին-Արմավիր ճանապարհներին ավտոմեքենաներ են շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2012 11:35

Հունիսի 8-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 65-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի քարին և շրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 8-ին, ժամը 03.10-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 11-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 761 անգամ: