Հրացանակիրները`ընտրական մրցումներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2009 15:03

Այսօր «Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի դահլիճում մեկնարկեց սուսերամարտի Հայաստանի առաջնությունը: Պայքարի ոլորտ են ներգրավվել մինչև 17 տարեկան 120 հրացանակիրներ: Նրանք ներկայացնում են Երևանը, Գյումրին, Վանաձորը, Բյուրեղավանը: Ստուգատեսն ընտրական է, դրա արդյունքով կհամալրվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 5-ը Դանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Հայաստանի երիտասարդական առաջնությունում առաջինը մարտուղյակներում զենքերը խաչաձևեցին ճկասուսերակիրները:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply