ԵԱՀԿ հերթական դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 13:46

ԵԱՀԿ առաքելությունն այսօր պլանային դիտարկումն է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արեւելյան ուղղությամբ` համաձայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության:

Դիտարկումն անցել է` ըստ սահմանված գրաֆիկի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա), Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply