Առաջատար գիտնականները կանխատեսում են աշխարհի մոտալուտ վերջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2012 16:27


22 մասնագետներից կազմված միջազգային խմբի  վերջին հետազոտությունները խոսում են աշխարհի հանկարծահաս վերջի մասին: Դեռևս չի հանդարտվում մայայի կանխագուշակություներով պայմանավորված խուճապը. տարբեր երկրների մասնագետներ որոշեցին հարցը դիտարկել գիտական տեսանկյունից  ու հանգեցին անմխիթար հետևությունների: Նրանք հայտարարեցին, որ աշխարհի վերջը կարող է մոտ ժամանակներում ու հանկարծակի գալ: Ու դրա մեղավորը մարդն է իր գործունեությամբ: Էկոլոգիան մոտ ապագայում կվատանա, իսկ մոլորակի բնակչությունը կավելանա: 2050-ին երկրագնդի բնակչության թիվը կհասնի 9 մլրդ-ի:

Ընդ որում, բնական պաշարները նույնպես վերջանում են: Մարդկությունը սննդի պակաս կունենա, ինչը սկզբունքորեն կփոխի աշխարհի քարտեզը:

Մոլորակի վրա բացասական ազդեցություն կունենա գլոբալ տաքացումը: Սակայն, գիտնականները նշել են, որ այդ ամենից հնարավոր է խուսափել, եթե մարդկությունը սկսի մտածել դրանց շուրջ, կրճատի մոլորակի բնական պաշարների ծախսն ու հոգ տանի էկոլոգիային: Դա կօգնի մարդկանց խուսափելու աշխարհի վերջից:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply