Հունիսի 8-ին Հայաստանում տեղի ունեցած ավտոճանապարհային 5 պատահարի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2012 15:42
Հունիսի 8-ին Հայաստանում ավտոճանապարհային 5 պատահար է տեղի ունեցել:
Ժամը 08.10-ի սահմաններում, Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 65-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի քարին և շրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 13.00-ի սահմաններում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ակնաշեն գյուղի ճանապարհին` Բարեկամության փողոցում, վրաերթի է ենթարկել 5-ամյա մի տղայի և իր ավտոմեքնայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 09.40-ին, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 03.10-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 11-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է թիվ 81 համարի երթուղու «ԳԱԶ-92213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Կատարվում է քննություն:
Ժամը 09.20-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 44 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Շկոդա Ռոմստեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
