Ինքնասպան եղած երիտասարդի հեռախոսում եղել են սիրած աղջկան ուղղված հաղորդագրություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2012 14:42

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և սկսվել է նախաքննություն հունիսի 8-ին Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդի ինքնասպանության փաստով: Ինչպես Tert.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 13.20-ին Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտնել էին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Ոստիկանությունը պարզել է, որ նշված երիտասարդը Զորավան գյուղի բնակիչ 22-ամյա Ս. Քեթցյանն էր, ով սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժնի 4-րդ կուրսում:

Այդ օրը հարազատներն ու հարևանները նրան հայտնաբերել էին տան բակի ծառից կախված վիճակում և տեղափոխել էին հիվանդանոց, սակայն արդեն ուշ էր, նա մահացել էր:

Հարևանները Գ. Շամշյանին պատմել են, որ տղայի հայրը քաղցկեղով հիվանդ է եղել: Ինքնասպանության պահին երիտասարդի մոտ եղել է նրա բջջային հեռախոսը, և նրա մեջ եղել են կարճ հաղորդագրություններ՝ ուղղված իր սիրած աղջկան:

Հարևանները պատմել են նաև, որ ինքնասպան եղած երիտասարդի մոտ երբևիցե հոգեկան շեղումներ, կամ ծանր հոգեկան վիճակներ չեն նկատվել, և այս ողբերգական միջադեպը հարուցել է նրանց բոլորի զարմանքը:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply