Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Արձանագրությունները չեն վավերացվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2009 13:24

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը (Хулуси Кылыдж) հայտարարել է, որ պետք չէ հնարավորություն ընձեռել այն ուժերին, որոնք փորձում են հարված հասցնել Անկարայի և Բաքվի միջև առկա հարաբերություններին:

«Կարիք չկա ուշադրություն դարձնել նրանց, ովքեր փորձում են սեպ խրել երկու երկրների միջև»,-լրագրողներին ասել է դեսպանը:

Դեսպանի խոսքով՝ Թուրքիան միշտ եղել է  ու կլինի Ադրբեջանի կողքին: «Մենք համախոհներ ենք: Թուրք-հայկական սահմանը փակվել է Ղարաբաղի խնդրի պատճառով: Մինչև այդ խնդիրը չլուծվի, անհնարին կլինի ունենալ բաց սահմաններ: Անկարան չի կարող այնպիսի քայլ անել, որը եղբայրական Ադրբեջանի շահերից չի բխի»,-հավելել է նա:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները պետք է հավատան Թուրքիայի նախագահի և վարչապետի խոստումներին:

«Ես հստակորեն հայտարարում եմ, որ թուրքական հասարակության կարծիքը հաշվի կառնվի Արձանագրությունների վավերցման լսումների ժամանակ, և դրանք չեն վավերացվի»,-«Թրենդ»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է դեսպանը:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply