Իսրայելում գեյերը Հպարտության շքերթ են անցկացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2012 14:20


Սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչները արդեն ավանդական դարձած  Հպարտության շքերթ են անցկացրել Թել-Ավիվում: Փողոց են դուրս եկել ԼԳԲՏ(լոսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) ընկերակցության հազարավոր ներկայացուցիչներ:

Ոստիկանությունը հատուկ այդ միջոցառման համար փակել է փողոցները, որ աղմկոտ ամբոխն անարգել ընթանա: Երթն ավարտվել է լողափին, որտեղից էլ սկսվել էր:

Ի դեպ,  ոչ ավանդական կողմնորոշման ներկայացուցիչների նկատմամբ բարյացկամ վերաբերմունքի ցուցանիշով Թել-Ավիվն այս տարի  գլխավորում է համաշխարհային վարկանշային աղյուսակը:

Դիտվել է 1835 անգամ:
Print Friendly

Leave a Reply