Տոնածիսական ցուցահանդես-համտես հունիսի 12-ին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 9, 2012 14:06

Հունիսի 12-ին կկայանա Հացը լեռներում տոնածիսական կերակրատեսակների փառատոն: Այս և փառատոնի շրջանակներում նշվող խոհարարի օրվա, փառատոնին մասնակցողների ու տոնի հետ կապված մյուս մանրամասների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն ՀԿ քարտուղար Վահե Անթանեսյանը և ՀԿ փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը:

Սեդրակ Մամուլյանն ասաց, որ այս տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդես-համտեսը կազմակերպվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ, որի ընթացքում կներկայացվեն 13 ժողովրդական և եկեղեցական տոներ, և այդ տոների շրջանակում կցուցադրվեն այն կերակրատեսակները, որոնք դրվել են հայկական սեղաններին այս կամ այն տոնի ժամանակ:

Միջոցառումը տեղի  է ունենալի Էրեբունի արգելոց-թանգարանին հարակից Արգիշտի հրապարակում, և լինելու է առատ հյուրասիրություն. “Այսպիսի միջոցառումների նպատակը հասարակության շրջանում հայկական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելն է, քանզի սա հայկական ինքնությունը պահպանելու  քայլ է նաև խոհանոցի միջոցով, իսկ այն հզոր զենք է”,- կարծումէ Մամուլյանը:

Հայաստանի ամենահայտնի խոհարարը հայտնեց նաև, որ իրենք դիմել են նախորդ գումարման խորհրդարան և այս պատրաստվում են դիմել նաև նորընտրիր խորհրդարան` հունիսի 12-ը հայ խոհարարի օր հռչակելու նպատակով:

Կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանն էլ հայտնեց,  որ իրենք տոները բաժանել են ռեստորանային խոհարարների և ուսումնական կենտրոնների միջև: Իրենց ռեստորանն, օրինակ, ներկայացնելու է Բարեկենդան տոնն իր ամբողջ խորհրդով և կերակրատեսակներով:

ՀԿ-ի քարտուղար Վահե Անթանեսյանն էլ նշեց, որ իրենք հրավիրել են նաև Հայաստանում գոյություն ունեցող բոլոր ազգային փոքրամասնություններին` մասնակցել այս փառատոնին, սական արձագանել են միայն հունական և ուկրաինական համայնքերը, որոնք էլ միջոցառմանը կներկայանան իրենց ազգային կերակրատեսակներով, երգով ու պարով: Անթանեսյանի փոխանցմամբ, իրենք ֆինանսկան հովանավորներ չունեն այս փառատոնի շրջանակներում, սակայն իրենց փառատոնի կազմակերպման հարցում աջակցելու են Երևանի քաղաքապետարանը, Էրեբունի վարչական շրջանը, ինչպես նաև Pepsi ընկերությունն իր հովանոցային տաղավարներով:

Այս կապակցությամբ հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ հայկական խոհարարական ավանդույթները ներկայացնող և փառաբանող տոնին աջակցելու է արտասահմանյան հայտնի զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Pepsi ընկերությունը: Ուստի “Անկախ”-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված դա, և արդյոք Pepsi-ի բրենդը չի հակասում հայկական խոհանոցի խիստ ազգային գաղափարին ու փառատոնի թեմատիկային, Վահե Անթանեսյանը համաձայնեց, որ այո, հակասում է, սակայն իրենք համաձայնվել են տեղադրել Pepsi-ի տրամադրած ընկերության գովազդային նշանով  տաղավարները, քանի որ նա  այն եզակի  ընկերություներից է, որ նման հովանոց-տաղավարներ ունի և տրամադրել է  իրենց:

Վահե Մակարյան

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply