Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը` առաջատարների խմբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2009 13:54

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միխայիլ Չիգորինի շախմատի հուշամրցաշարում խաղացված 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առաջատարների խմբում է միայն Հրանտ Մելքումյանը: Երևանցի գրոսմայստերը, հերթական տուրում, առավելության հասնելով ռուսաստանցի Իվան Ռոզումի նկատմամբ, միավորների իր պաշարը հասրեց 4,5-ի: Նա 30 այն մասնակիցների թվում է, ովքեր կես «քայլով» ետ են մնում երեք առաջատարներից: Տաջիկստանցի Ֆարուխ Ամոնատովը, ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը, Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆյոդորովն ունեն 5-ական միավոր:

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply