Պետերբուրգում սպանվել է հայտնի ռեփեր Լևոն Պապյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2012 13:34
Հունիսի 7-ին Պետերբուրգում իր ծանոթուհու տանը սպանվել է հայտնի ռեփեր Լեւոն Պապյանը, ով հայտնի է` որպես Լյովա Twice:
Դանակի մահացու հարվածը նրան հասցրել է տանտիրուհին` վեճի ժամանակ:
Իրավապահների նախնական տվյալներով` վեճի ժամանակ, որը ծագել է համատեղ ոգելից օգտագործելուց հետո, աղջիկը դանակահարել է Պապյանին, ինչն էլ մահացու է եղել: 22-ամյա կասկածյալը ձերբակալված է:
Այս տարվա հունիսի 22-ին երգիչը կդառնար 23 տարեկան:






Facebook
Tweet This
Email This Post
