Գայլերի հարձակում Ջրաշեն համայնքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2012 12:01
Այսօր` հունիսի 9-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռիի մարզի Ջրաշեն համայնքում: Ինչպես Ջրաշենից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, առավոտյան լուսադեմին` 05:00-ի սահմաններում, գայլերը մտել են Ջրաշեն համայնքի բնակիչ Սուրեն Հակոբյանին պատկանող տան բակում գտնվող անասնագոմ, որտեղ այդ պահին եղել է 40 գլուխ ոչխար:
Գայլերը հոշոտել են դրանցից 15-ին:
Թղթակիցը հայտնում է, որ Ջրաշեն համայնքն այն համայնքներից է, որը պարբերաբար ենթարկվում է գայլերի հարձակման` լուրջ վնասներ հասցնելով համայնքների անասնապահությանը:






Facebook
Tweet This
Email This Post
