Մոլդովայում փոխնակ մայրությունն արգելվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2012 11:38

Մոլդովայում փոխնակ մայրությունն արգելվել է:  Նման որոշում են ընդունել  հանրապետության գերագույն օրենսդիր մարմնի պատգամավորները, որոնք որոշում են ընդունել  վերատադրողական առողջության վերաբերյալ օրենքը նախագծից հանելու վերաբերյալ:

Փոխնակ մայրության հակառակորդները հայտարարել են, որ բարոյական տեսանկյունից այդ հոդվածը հակասում է քրիստոնեությանն ու աստվածաշնչյան սկզբունքներին: Նրանք կարծում են, որ այսօր դեռևս բավականաչափ հետազոտություններ չեն կատարվել պարզելու, թե ինչ էմոցիոնալ  փոխազդեցություն է ունենում այն փոխնակ մայրերի վրա, բացի այդ, կարծում են, որ Մոլոդվայի  երիտասարդ կանան շահագործելու վտանգ է առաջանում` ստիպելով փողի դիմաց ուրիշի երեխաներին կրել:

Մոլդովական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը համաձայն չէ այդ պատճառաբանության հետ ու պաշտպանել է փոխնակ մայրության վերաբերյալ հոդվածը, որը թույլ է տալիս անպտուղ ծնողներին մայրության ու հայրության բերկրանք զգալ:

 

 

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply