Նիգերիայի քաղաքացին ծննդաբերել է Վորոնեժի հիվանդանոցի հերթում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 9, 2012 11:17
Նիգերիայի քաղաքացին ծննդաբերել է կանանց կոնսուլտացիայի հերթում սպասելիս: Երբ երիտասարդ մայրիկն իր ամուսնու հետ զբոսնելիս, հանկարծ վատ զգաց, տեսնելով մոտակա պոլիկլինիկան, արտասահմանցիները որոշեցին դիմել` օգնության ակնկալիքով: Գրանցման բաժնում հերթ զբաղեցնելով, կինը հասկացավ, որ ծննդաբերում է:
“Նրա բղավոցի վրա բաժանմունքի բոլոր բժիշկները հավաքվեցին: Նույնիսկ չհասցրին բժշկի սենյակ տանել: Ստիպված ծնունդն ընդունեցին միջանցքում”,պատմել են ականատեսները: Մինչ տեղ կհասներ “շտապօգնությունը” կինը տղա լույս աշխարհ բերեց: Մանկաբարձները ծննդկանի ու նորածնի վիճակը կայուն են համարում:






Facebook
Tweet This
Email This Post
