Չավեսը հորդորել է բնակչությանը 3 րոպեից ավել չլողանալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2009 13:29

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն արգելել է բնակչությանը «երգել ցնցուղի տակ» և հորդորել է լվացվել կամ լողանալ ընդամենը 3 րոպե. այսկերպ երկրի նախագահը փորձ է անելու ջրի օգտագործման խնայողություն սահմանել:

Վենեսուելայում վերջին տարիներին էներգակիր համակարգերի մեծ վթարներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում նվազել է հիդրոէլեկտրակայանում ջրի մակարդակը: Իր հեռուստատեսային ելույթի ժամանակ Չավեսը հայտարարել է, որ ժամանակն է խնայել ջուրը:

«Շատերը սիրում են կես ժամ երգել ցնցուղի տակ»,-ասել է նախագահը,-ես այսօր ցնցուղի տակ եմ մնացել երեք րոպե, ու տեսեք,  չեմ «բուրում»:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply