ԱՄՆ-ում զանգվածային օպերացիա է իրականացվել մանկական պոռնո ստեղծողների դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2012 10:57


ԱՄՆ-ում 190 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու ու տարածելու մեջ:  ԱՄՆ ներգաղթի ու մաքսային գերատեսչություններից տեղեկացնում են, որ “Օրիոն” գաղտնանվանումով խոշոր ակցիայի շրջանակներում ձերբակալություններ են կատարվել նաև այլ երկրներում` Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Ֆիլիպիններ, Արգենտինա:

Հանցագործները պոռնոգրաֆիական արտադրանքի համար երեխաներ են գտել ու ծանոթություն հաստատել նրանց հետ համացանցում: Նույն տիրույթում որոնել ու գտել են նաև պատվիրատուներ: Հայտարարության մեջ ասվում է, որ նույնականցվել են պոռնոգրաֆիական արտադրության զոհերից  18 երեխաներ, որոնց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել:

Դիտվել է 2018 անգամ:
Print Friendly

Leave a Reply