Եղանակի տեսություն. հնարավոր է` անձրև և ամպրոպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2012 10:41

Հունիսի 9-ին և 10-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնային դաշտի ազդեցությամբ: Սև ծովից տարածքից մուտք գործած օդային զանգվածները հանրապետության ողջ տարածքում անձրևի և ամպրոպի պատճառ կդառնան, ժամանակ առ ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 23մ/վրկ, առանձին վայրերում հատկապես օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպրոպային բնույթի, առատ անձրև և կարկուտ: Օդի ջերմաստիճանը և ցերեկը, և գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Եղանակը` Երևանում

Հունիսի 9-ին և 10-ին կդիտվի ամպամածության ավելացում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաև հավանական է քանու ուժգնացումը` 10-15մ/վ:

Հունիսի 9-ի ցերեկը` +25+27, երեկոյան` +22+24:

Հունիսի 11-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ. քամու ուժգնացում 7-12մ/վ:

Ցերեկային ժամերին` 13.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply