«Ժողովուրդ». արտառոց բացահայտում Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2012 10:28

“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ արտառոց դեպք է բացահայտվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Բնակչուհի 49-ամյա Հասմիկ Սարգսյանը 2008թ. նախնական համաձայնություն է ձեռք բերել իր դստեր`Դունյայի, ՌԴ-ում բնակվող իր ազգականների` 28-անյա Վարդանի և 27-ամյա Վահանի, բարեկամուհիներ Աննայի, Քրիստինայի և Արուսյակի հետ, որպեսզի համացանցով մարդկանցից գումարներ «պոկեն»:

Վերջիններիս հաջողվել է ինտերնետի միջոցով կեղծ անուններով կապվել Շվեդիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող քաղաքացիների հետ, նրանց ներկայանալ որպես ապագա հարսնացու կամ փեսացու:

Ընթացքում չարաշահելով նրանց վստահությունը` ամուսնանալու համար արտասահման այցելելու պատրվակով գյումրեցիների հաշվեհամարներին տարբեր մարդիկ գումար են փոխանցել: Արդյունքում` 2008-2009թթ. ընթացքում խումբը 50 հազար ԱՄՆ դոլար է շորթել մարդկանցից:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply