Ազգային և ժողովրդական պարային համույթների տարազների էսքիզների մրցույթ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 9, 2012 10:09

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ`  ազգային և ժողովրդական պարային համույթների տարազների էսքիզների համար:

Ներկայացված առաջարկները  պետք է  լինեն ազգային հենքով, սակայն ունենան նոր մոտեցումներ և ինքնատիպ լուծումներ, կիրառելի լինեն ավելի թեթև  կտորների և օժանդակ ակսեսուարների  համար:

Սահմանվում են հետևյալ մրցանակները

Առաջին մրցանակ`          350 000 դրամ

Երկրորդ մրցանակ`         250 000 դրամ

Երրորդ մրցանակ`           200 000  դրամ

Խրախուսական մրցանակ` 150 000  դրամ

Առաջարկների փաթեթները ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն` մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը:

Էսքիզների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև նախատեսվող նյութերի և ակսեսուարների նմուշները:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply