Այսօր Սերժ Թանկյանի հարսանիքն է. հարսնացուն Վանաձորից է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 9, 2012 9:45

Այսօր` հունիսի 9-ին, Լոս Անջելեսի արվարձաններից մեկում տեղի կունենա աշխարհահռչակ ռոք երաժիշտ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հարսանիքը:

Երաժիշտն ամուսնանում է հայ աղջկա հետ, որը, ի դեպ, Վանաձորից է: Թանկյանը և իր հարսնացուն` Անժելա Մադաթյանը, որոշել են համեստ հարսանիք անել: Արարողությունը լինելու է փակ, իսկ հյուրերին էլ արգելված կլինի ֆոտո և վիդեո նկարահանումներ իրականացնել: Հարսանեկան արարողությանը ներկա կլինեն միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները, այդ թվում նաև` Արտո Թունջբոյաջյանը, Արմեն Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply