Րիո-դե Ժանեյրոյում թմրաբիզնեսի և ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հերթական բախումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2009 12:56

Բրազիլական Րիո-դե Ժանեյրո քաղաքում թմրանյութերի վաճառով զբաղվողների և ոստիկանության միջև բախումները շարունակվում են. արդեն զոհվել է 33 մարդ:

Քաղաքում անկարգություններն սկսվել են շաբաթ օրը, երբ հանցագործները հրդեհել են 8 ավտոբուս, իսկ մրցակից այլ խմբի հետ մղվող կրակահերթից վայր է ընկել ոստիկանական ուղղաթիռը:

Ինչպես հաղորդում են բրազիլական իշխանությունները, ոստիկանական ջոկատի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են7 թմրավաճառ-կասկածյալ, որոնք փորձել են կրակահերթ բացել ոստիակնների ուղղությամբ:

Տեղի իշխանությունները 2 հազար ռեալ (1180 դոլար) դրամական պարգև են խոստացել ոստիկանական ուղղաթիռի վրա կրակողների մասին տեղեկություն հայտնելու համար:

Հանցագործության նման ալիքը, որ հանգստյան օրերին բռնկվել է 2016-ի օլիմպիական խաղերի կենտրոնում, բնակիչների մոտ հուզումներ է առաջացրել և քաղաքի իշխանությունները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել` հասարակական կարգի պաշտպանության համար: Բախումների հիմնական պատճառը թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների միջև  մրցակցությունն է:

Բրազիլիայի նախագահ Լուիս ինասիու Լուլա դա Սիլվան խոստացել է մինչև տարեվերջ թմրաբիզնեսի դեմ պայքարի համար հատկացնել մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply