Անսպասելի փոփոխություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 9, 2012 6:41

ԱՄՆ-ում բնակվող 26-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, անպարտելի Վանես Մարտիրոսյանը չեղյալ է հայտարարել Պերուի ներկայացուցիչ Էրիսլանդի Լարայի հետ հանդիպում անցկացնելու որոշումը և հուլիսի 7-ին Լոս Անջելեսում  ուժերն է չափելու ամերիկացի 33-ամյա բռնցքամարտիկ Ռայան Դևիսի հետ:

Այդ քայլին դիմելու համար հիմնավոր պատճառ կա:  Հաղթանակի դեպքում Մարտիրոսյանը հաջորդ մրցամարտում կհանդիպի  առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ:

 

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply