Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկընդիր մարզիչները Եվրո-2012-ի խաղերը կուսումնասիրեն Լեհաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 9, 2012 6:28

Հայաստանի մարզիչների պատվիրակությունը մեկնել է Լեհաստան, որտեղ ներկա գտնվի  Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Հայ մասնագետների այցը նախատեսված է Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով և հանդիսանում է դասընթացի փուլերից մեկը: Պատվիրակության անդամները կայցելեն և կուսումնասիրեն 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի և Չեխիայի ընտրանիների հանդիպումները:

Պատվիրակության կազմում են Հայաստանի ազգային հավաքականների, ինչպես նաև ակումբների գլխավոր մարզիչներ և մարզիչներ Վարդան Մինասյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը, ինչպես նաև Pro դասընթացի տեխնիկական ղեկավար, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պատվիրակությանը կմիանա 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան – Անդորրա ընտրական հանդիպումից հետո:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply