Խաղեր «մահվան» խմբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 9, 2012 6:22

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբի երկրորդ խաղում, որը կայացավ Լեհաստանի Վրոցլավ քաղաքի մարզադաշտում, Ռուսաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին:
Երկու գնդակ մրցակցի դարպասը խփեց  Ալան Ձագոևը, մեկական անգամ  աչքի ընկան Շիրոկովն ու Պավլյուչենկոն: Չեխերից գոլի հեղինակ դարձավ  Պիլարը:
Առաջին տուրից հետո այս խմբի առաջատարը 3 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականն է: 1-ական միավոր ունեն Լեհաստանի և Հունաստանի ներկայացուցիչները: Միավոր չի վաստակել Չեխիայի ընտրանին:

Այսօր խաղեր կանցկացնեն B`այսպես կոչված «մահվան» խմբի թիմերը:

Կկայանան Հոլանդիա-Դանիա, Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումները:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply