Հոկտեմբերի 26-ից դպրոցներում կսկսվի աշնանային արձակուրդը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 12:40

Հանրապետության հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդներն այս տարի կսկսվեն հոկտեմբերի 26-ից եւ կտեւեն մինչեւ նոյեմբերի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային հանգիստը կրկին մեկ շաբաթով երկար կլինի եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 8-ը ներառյալ:

ԿԳ նախարարությունը մի շարք հանրակրթական դպրոցներին ընդառաջել է` տնօրենների ներկայացրած դիմումների համաձայն նրանց աշնանային արձակուրդների օրերն ավելացնելով ձմեռային արձակուրդին: Դրանք հիմնականում լոկալ ջեռուցմամբ չապահովված կամ էլեկտրականությամբ ջեռուցվող կրթական հաստատություններն են:

Ձմեռային արձակուրդները հանրապետության բոլոր դպրոցներում 3-11-րդ դասարանների համար կլինեն դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 10-ը ներառյալ: Առաջին եւ երկրորդ դասարանցիների արձակուրդը նախատեսված է մինչեւ հունվարի 24-ը:

Այն դպրոցները, որոնց աշնանային արձակուրդը միացվել է ձմեռային արձակուրդներին, 3-11-րդ դասարանների համար ձմեռային հանգստին կանցնեն դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 17-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիները` դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 31-ը ներառյալ:

Դիտվել է 3047 անգամ:
Print Friendly

Leave a Reply