ՀՀՇ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2012 22:15

Այսօր տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի համատեղ նիստ:

ՀՀՇ լրատվական ծառայության հաղորդմամբ, ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀՇ 17-րդ համագումարի հրավիրման ժամկետներն ու որոշում կայացրել համագումարն անցկացնել 2012թ. սեպտեմբերի երկրորդ կեսին:

ՀՀՇ վարչության նիստում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն ու ստեղծված քաղաքական իրավիճակը:

Քննարկվել է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀՇ-ի և Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության հարցը: ՀՀՇ վարչությունը որոշել է լիազորել տարածքային կառույցներին քննարկել ու վարչություն ներկայացնել առաջարկներ՝ թեկնածուների վերաբերյալ:

Քննարկվել է նաև ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների մասնագիտական դասընթացներին ՀՀՇ անդամների մասնակցության կազմակերպումը

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply