Առաջին խաղում` մարտական ոչ-ոքի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 8, 2012 22:22

Մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Առաջին հանդիպումում Լեհաստանի և Հունաստանի հավաքականները ոչ-ոքի խաղացին` 1:1:

Առաջին խաղակեսն ավարտվեց լեհերի հաղթանակով՝ 1։0։ 17-րդ րոպեին  Ռոբերտ Լևանդովսկին դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Այն բանից հետո, երբ  Հունաստանի հավաքականի պաշտպան Սոկրատես Պապաստատոպուլոսը  երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց, թվում էր, թե նրա թիմը չի խուսափի անախորժությունից:

Բայց Հունաստանի հավաքականը, մնալով տասը ֆուտբոլիստով, կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Դիմիտրիս Սալպինգիդիսը 51-րդ րոպեին մրցակցի դարպասը պատասխան գնդակը խփեց` 1:1։
70-րդ րոպեին հեռացվեց լեհերի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, որը, փորձելով փրկել դարպասը, գնդակի համար պայքարում վերջին հույսի խախտում թույլ տվեց` գցեց Սալպինգիդիսին։ Բայց հաշվի մեջ առաջ անցնել հույներին չհաջողվեց: Հեռացված խաղընկերոջը փոխարինած դարպասապահ Պշեմիսլավ Տիտոն հետ մղեց Հունաստանի հավաքականի ավագ Գեորգիոս Կարագունիսի 11 մ-ոց նշակետից կատարած տուգանային հարվածը։

Մինչև հանդիպման ավարտը 1:1 հաշիվը մնաց անփոփոխ:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply