Երևանի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի թանգարանը 40 տարեկան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2012 20:51


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանի 40 ամյակին նվիրված միջոցառմանը: Մշակութային այս օջախն իր տեսակով միակն էր Խորհրդային միության ողջ տարածքում: Չորս տասնամյակ անցած, բայց իր ավանդույթներին հավատարիմ մնացած թանգարանի ծննդյան տարեդարձը նշվել է յուրովի` օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ շնորհավորանքներով, ծննդյան տորթով ու խորհրդանշական 40 մոմերով:
Միջոցառման շրջանակում արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը, արխիվային նյութեր, թանգարանի հիմնադիր, արվեստտագետ Հենրիկ Իգիթյանին ու թանգարանին նվիրված հոդվածներ ու հին պաստառներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Թանգարանի ներկայի ու ապագայի մասին լրագրողների հարցերին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մեկ անգամ ևս շնորհավորել է Ժամանակակից արվեստի թանգարանին` հոբելյանի կապակցությամբ ու վստահեցրել, որ քաղաքապետարանի ենթակայության մշակութային այս օջախը ևս մշտական ուշադրության կենտրոնում է և ըստ այդմ զարգացման ծրագրերն էլ կլինեն շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply