Մահացել է Եվրոպայի ամենատարեց տիկինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2012 20:29

Ֆրանսիայում 115 տարեկանում մահացել է ֆրանսուհի Մարի-Թերեզ Բարդեն, ով Եվրոպայի ամենատարեց բնակիչն էր: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով` «Le Figaro»-ին: Իր կյանքի վերջին քսան տարին ֆրանսուհին ապրում էր Ֆրանսիայի արևմուտքում մի  ծերանոցում: Նա աշխարհում վեցերորդ երկարակյացն էր:

Մարի-Թերեզ Բարդեն ծնվել է 1898 թ. հունիսի 2-ին ֆրանսիական Լորիան քաղաքում, ու մի քանի օր առաջ էր տոնել իր 114-ամյակը  90-ամյա որդու և  58-ամայա Էրվե թոռան հետ: Ունի երկու երեխա, 7 թոռ, 15 թոռան երեխա, 6 ծոռ:

Gerontology research group-ի տվյալներով, Բարդեն աշխարհում վեցերորդ  երկարակյացն է: 1920թ. նա ամուսնացել է ներկարար Լեոն-Ֆրանսուա Բարդեի հետ, նրա օրիորդական ազգանունը Ժեգա էր: Ֆրանսուհու ամուսինը մահացել է  1953թ.:  1922 թ. ծնվել է Բարդեի տղան`Լեոնը, իսկ  1924թ.ծնվել է աղջիկը : Բարդեի աղջկա մասին հաղորդումներ չկան: Մինչև  1997 թ. աշխարհի ամենատարեց կինը ֆրանսուհի Ժաննա  Լուիզա Կալմանն էր, նա մահացել է 122 տարեկանում:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply