Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ խմբակցության հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2012 18:27

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով, այսօր` հունիսի 8-ին, տեղի է ունեցել հանդիպում Ազգայի ժողովի Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության անդամների հետ: Այս մասին ankakh.am-ի թղթակցին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ`  վարչապետն Արմեն Ռուստամյանին, Աղվան Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին եւ Արմեն Բաբայանին է ներկայացրել Հայաստանի Կառավարության ծրագրի հիմնադրույթները: ՀՅԴ  խմբակցության անդամները խնդրել են հնարավորինս սեղմ ժամկետում իրենց ներկայացնել ծրագրի նախագիծը` ծանոթանալու նպատակով: Վերջական դիքրոշումը ծրագրի վերաբերյալ ՀՅԴ-ն` իբրեւ ընդդիմադիր խմբակցություն, կհայտնի խորհրդարանական քննարկումների արդյունքում:

Ավելի վաղվարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներին` քննարկելու կառավարության ծրագրի դրույթները:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply