Իրանցիները մեկ ժամ տանջվել են` փորձելով Լուսնի վրա «Pepsi» լոգոտիպը տեսնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 8, 2012 17:13
Իրանի բնակիչները դաժան կատակի զոհ են դարձել. նրանք սոցիալական ցանցում իրենց զայրույթն են հայտնում հերթական գովազդային խայծի համար:
Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ ամերիկյան «Pepsi» ընկերությունը Լուսնի վրա հզոր լազերով իրենց գովազդն են լուսարձակելու` նոր սպառողներ գրավելու նպատակով: Իհարկե, ոչ բոլորը հավատացին, որ ընկերությունը տեխնիկապես կարող է նման գովազդ ստեղծել, սակայն շատերն էլ պարզապես կուլ տվեցին խայծը: Մարդիկ բարձրացան տանիքներ հզոր բազմագույն գովազդը դիտելու, սակայն, մեկժամյա անպտուղ սպասումից հոգնած, վերջապես հասկացան, որ դա սուտ է:
Հետաքրքիր է, որ լրատվական IRNA գործակալությունը նույնիսկ հարցազրույց է ունեցել գովազդի մի մասնագետի հետ, որը լրիվ անկեղծորեն սկսել է դատողություններ անել ասելով, որ չլսված ու չտեսնված նորագույն միջոցներ են հայտնվել հանուն գովազդի:
Սա Իրանի համար առաջին դեպքը չէր: 1978-ին իսլամական հեղափոխության նախօրեին ողջ երկրով մեկ լուր տարածվեց, որ Լուսնի վրա, լիալուսնի ժամանակ հայտնվելու է այաթոլա Հոմենեի պատկերը: Ընդ որում, այն ժամանակ շատերը հավատացնում էին, որ իսկապես էլ տեսել են:






Facebook
Tweet This
Email This Post
