Թերանում ենք ազգային անվտանգության հարցերում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2012 17:12

Հայաստանում կա մի շատ կարեւոր ու նշանակալի թերություն, որ կապված է Ազգային անվտանգության հետ. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Որոշումների կայացման գործընթացը ազգային անվտանգության ոլորտում պետք է ավելի բարելավվի: Օրինակ Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը պետք է լինի ավելի ակտիվ եւ պրոֆեսիոնալ, եւ պետք է ավելի պրոֆեսիոնալ անհատներ պատասխանատու լինեն ազգային անվտանգության համար, այլ ոչ քաղաքական գործիչներ»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ բանախոսի, բոլորի համար  պարզ է, որ Հարավային Կովկասում պատերազմի միակ սպառնալիքն Ադրբջանն է: Եվ յուրաքանչյուր հարձակման համար պետք է լինի որոշակի գին, որ պետք  վճարվի Ադրբեջանի կողմից: Եվ միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին` վճարելու այդ գինը:

Բանախոսը նշեց, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատժվելուն վերաբերող հարցում մենք հետաքրքիր զարգացումներ կտեսնենք Փարիզում: ԱՄՆ-ի պետքարտուղարն ասաց, որ կլինի նոր առաջարկ, որը կներկայացվի Փարիզում. «Ես ակնկալում եմ, որ սա կլինի մի նոր ձեւաչափ, որտեղ ԼՂՀ-ն կլինի բանակցության լիիրավ կողմ»,- նշեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

Նրա առաջարկն Ադրբեջանի այս դիվերսիոն հարձակումներից հետո այն է, որ  Ադրբեջանի վրա միակողմանիորեն կիրառվի ռազմական էմբարգո: Այսինքն պետք է ճնշումը լինի ոչ թե Ադրբեջանի վրա այլ այն երկրների, որ ռազմական միջոցներ են վաճառում Ադրբեջանին:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply