Թե ինչ հետեւանքներ կունենա նոր պատերազմը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2012 17:08
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին այս բախումներով ցանկանում է ցույց տալ, որ ինքը ռազմական առումով ավելի է ուժեղանում, եւ ցանկանում է գնել նոր զինատեսակներ: Եվ նախորդ շաբաթ Իսրայելը հայտարարեց Ադրբեջանի հետ կնքված երկրորդ խոշոր ռազմական պայմանագրի մասին: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Ավելի խորքային համատեքստում եթե դիտարկենք, երկրորդ միտումն այն է, որ Ադրբեջանն ավելի պատրաստակամ է` օգտագործելու այս զենքերը:
Երրորդ` ավելի խորքային միտումն ամենակարեւորն է` այն է, որ ադրբեջանական ռազմական ուժերը ունեն նոր ռազմական պլան. նրանք պատրաստվում են պատերազմի 2014 թվականին»,- նշեց բանախոսը:
Ռիչարդ Կիրակոսյանը մասնավորեցրեց, որ դա կապված է զինադադարի պայմանագրի, ինչպես նաեւ Ադրբվեջանի նավթային պաշարների սպառվելու հետ: Ինչպես նաեւ կապված է Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի հետ: Նա նշեց, որ Ադրբեջանը կարող է օգտագործել պատերազմի սպառնալիքը` Հայաստանի վրա ավելի մեծ դիվանագիտական ճնշում գործադրելու համար:
Անդրադառնալով հետեւանքներին` Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ կան երեք կոնկրետ ազդեցություններ: Առաջինն այն է, որ Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ պատերազմի:
Երկրորդ ազդեցությունը եւ գործոնն այն է, որ հայկական բանակը կարող է եւ ունակ է պաշտպանել Հայաստանի սահմանները:






Facebook
Tweet This
Email This Post
