Լատվիայում հայտնվել են Բրեյվիկի հետևորդներ, որոնք սպառնում են ռուսախոսներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2012 16:53

Լատվիայի ռուսախոս բնակչության պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստներին ցանկանում են վախեցնել, ակնարկելով  անցած տարի Նորվեգիայում ազգայնամոլ Բրեյվիկի իրագործած հաշվեհարդարը: Ակտիվիստները նամակները ստանում են էլեկտրոնային փոստով: “Ռուսական լրատվական ծառայություն” ռադիոկայանի տեղեկացմամբ,, այդպիսի նամակ է հայտնվել նաև  gid12@ojooo.com փոստարկղում: Այն սկսվում է հետևյալ կերպ` “ Դուք Ռուսաստանի  պոչն եք, կորեք գրողի ծոցը”, ապա  դրան հետևում է ծայրահեղ վիրավորական ու ազգայնական բնույթի բովանդակությամբ շարադրանք և ավարտվում  Բրեյվիկի իրագործած հաշվեհարդարի ակնարկով:

Facebook սոցցանցում  ակտիվորեն քննարկվում է այս ուղերձը: Լատվիայի գլխավոր դատախազությանն արդեն խնդրել են համապատասխան ստուգումներ կատարել:

 

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply