Ադրբեջանական դիվերսիայի 4 պատճառները. Ռիչարդ Կիրակոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2012 16:57
Կան չորս կարեւոր գործոններ, որոնք կարեւոր ու նշանակալից են դարձնում Ադրբեջանի` վերջին օրերի հարձակումները: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Առաջինը այն ժամանակահատվածն էր, որի ժամանակ կատարվեցին այս հարձակումները: Դրանք սկզբնապես նախատեսված էին` փչացնելու Հիլարի Քլինթողնի այցը տարածաշրջան եւ ցույց տալու Հայաստանի ներքին թուլությունները:
Որպես երկրորդ ասպեկտ` նա նշեց, որ այս բախումները ինքնին մեսիջ էին` ուղղված նրան, որ Ադրբեջանն ուրախ չէ ԼՂՀ հարցի շուրջ ընթացող խաղաղ գործընթացի առումով: Ընդ որում` այս ուղերձն ուղղված է ոչ միայն ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, այլեւ Մինսկի խմբին ուԱրեւմուտքին: Իսկ երրոդը ասպեկտը, որ այս հարձակումներն ու բախումները դարձնում է նշանակալից, դրանց տեղակայվածությունն է:
«Այս բախումներն ուղղված էին Տավուշի մարզին` հայ-ադրբեջանական սահմանին: Այսինքն` հարձակում գործելով ոչ թե ԼՂՀ-ի, այլ Հայաստանի տարածքի վրա` Ադրբեջանը փորձում էր Հայաստանին դրդել գործողությունների»,- ասաց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը:
Եվ վերջապես, չորրորդ գործոնը` ադրբեջանական ներքին խնդիրներն են` այս միջոցով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել ալիեւյան ռեժիմը:






Facebook
Tweet This
Email This Post
