Այս շաբաթ բորսայում իրականացվել է 33,79 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2012 16:37

Հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,870,201 ԱՄՆ դոլար 409.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 102,261,828 ԱՄՆ դոլար 411.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 33,795,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,213,994 EUR 508.04 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,978,127 EUR 514.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 568,335,880 ՌԴ ռուբլի 12.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 192,049,946 ՌԴ ռուբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 57.6 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply