Տեղի կունենա «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ և ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ» գրքի շնորհանդես և քննարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2012 16:27«Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ հրատարակել է «Սոցիալ-դեմոկրատիա» շարքի ընթերցաշարի երկրորդ գրքի թարգմանությունը: Սույն թվականի հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ը, Անի Պլազա հյուրանոցում (Սայաթ-Նովա 19) տեղի կունենա «Տնտեսությունը և սոցիալ-դեմոկրատիան» գրքի շնորհանդես-քննարկումը:
Հատուկ այս առթիվ Գերմանիայից Հայաստան է ժամանելու դոկտոր պրոֆեսոր Քրիստոֆ Զոփելը՝ քննարկելու, թե որո՞նք են տնտեսական համակարգի առանձնահատկությունները սոցիալիստական քաղաքականության պայմաններում, և ինչպես է հնարավոր կիրառել տնտեսական զարգացումների նմանատիպ մոդելը Հայաստանում: Շնորհանդեսին կմասնակցեն քաղաքական կուսակցությունների, համապատասխան նախարարությունների, հասարակության շահագրգիռ խմբերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:
«Հրայր Մարուխյան» հիմնադրամը սոցիալ-ժողովրդավարական ուղղվածությամբ քաղաքական հետազոտությունների կենտրոն է: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում քաջալերել հանրային բանավեճերը, խթանել հավասարությանը, ազատությանը և ժողովրդավարությանը: Հիմնադրամն իրականացնում է գիտական հետազոտություններ՝ դրանք կապելով քաղաքականությանը և քաղաքական որոշում կայացնելուն, կազմակերպում է կոնֆերանսներ և կլոր սեղաններ, հրատարակում սոցիալ-ժողովրդավարության վերաբերյալ ուսումնասիրություններ:






Facebook
Tweet This
Email This Post
