Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2012 16:14

Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012 թվականի հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ըստ ընտրական տեղամասերի իրականացվել է համակարգչային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 11-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 8-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք` 2-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 1-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 1-ական, «Ժառանգություն» կուսակցություն` 1-ական ներկայացուցիչ:

 

ԿԸՀ մամլո ծառայություն

 

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply