ԱՄՆ դեսպանությունը հյուրընկալում է ռազմական դասընթացների շրջանավարտներին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 8, 2012 16:00

Հունիսի 8-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը  Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հյուընկալեց §Միջազգային ռազմական կրթություն և վարժանք¦ (ՄՌԿՎ) ծրագրի  154 շրջանավարտներին:  2002 թվանկանից  ի վեր ավելի քան 150 շրջանավարտներ հաճախել են ԱՄՆ տարբեր ռազմական ուսումնական հաստատություններ`հիմնականում կենտրոնանալով այնպիսի ոլորտների ուսումնասիրության վրա, ինչպիսիք են պաշտպանական բարեփոխումները, իրավական կրթությունը, թիկունքի ապահովումը, կառավարումը, նաև կապիտանների և մայորների համար նախատեսված դասընթացները: Այս միջոցառմանը մասնակցելու էին ելեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և պաշտպանության նախարարության 170 զինվորական սպաներ և քաղաքացիական աշխատակիցներ:

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից:  2002 թվականից ի վեր ՄՌԿՎ ծրագրին հատկացվել է $ 5.8 մլն ԱՄՆ դոլար: ՄՌԿՎ շրջանավարտները հաճախ ստանձնում են ավելի բարձր պաշտոնների՝  որպես ՀՀ ռազմական կցորդներ ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում, Վրաստանում և այլ զինվորական հրամանատարություններում:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply