Երկնային անհասկանալի երևույթն առաջացել է ռուսաստանյան «Տոպոլ ՄԲՌ» հրթիռի փորձարկման հետեւանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2012 15:12

Երկնակամարում հունիսի 7-ի երեկոյան դիտված երեւույթն ամենայն հավանականությամբ առաջացել է ռուսաստանյան «Տոպոլ ՄԲՌ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման հետեւանքով։«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը։ Նրա խոսքով` իրեն այդպես մտածելու հիմք են տալիս իր դիտած լուսանկարները եւ այն տեղեկությունը, որ երկնքում երեւացած երեւույթը համընկել է հրթիռի փորձարկման ժամանակի հետ: Նրա խոսքով’ այժմ անհանգստանալու որեւէ պատճառ չկա: «Եթե պետք լիներ անհանգստանալ, ապա դա երեկ էր պետք անել»,- կատակեց Արեգ Միքայելյանը: Երեւանի ժամանակով 21:39-ին բարեհաջող փորձարկվել է Աստրախանի շրջանի «Կապուստին Յառ» ռազմաբազայից «Տոպոլ ՄԲՌ» տեսակի բալիստիկ հրթիռ, որն ամենայն ճշտությամբ վերացրել է պայմանական թիրախը Ղազախստանի «Սառի-Շագան» ռազմաբազայում։

Այս տեսակետը հաստատող փաստերից մեկն էլ այն է, որ երեւույթը Երեւանում նկատվել է 21:44-ին։

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply