Բերման են ենթարկվել մի քանի հետախուզվողներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 8, 2012 14:54

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 7-ին, ժամը 16.30-ին, Բաբայան փողոցի թիվ 2/10 շենքի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1980 թ. ծնված Հենրիկ Հովհաննեսյանին , որը Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ինտելեկտուալ սեփականության իրավունքը խախտելու և հափշտակության մեղադրանքով:
Հենրիկ Հովհաննեսյանը կալանավորված է:

***

Հունիսի 7-ին, ժամը 07.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հակոբ Թորոսյանին, որը ս/թ մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
Հ. Թորոսյանը կալանավորված է:

***

Հունիսի 7-ին, ժամը 10.00-ին, Չարենցավան քաղաքի ավտոկայանից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վահրամ Մովսիսյանին, որը ս/թ հունիսի 6-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply